Նոր սերնդի iPad 3

Նոր սերնդի iPad, որը ներկայացվել է հանրությանը 2012թվականի մարտի 7-ին:
Տեխնիկական բնութագրեր
Էկրան`
Էկրանն ունի 2048x1536 կետայնություն, անկյունագիծը մնացել է 9,7 դույմ: Միավոր մակերեսի վրա կետայնությունը նախորդի համեմատ մեծացվել է 2 անգամ և կազմում է 264: 44 տոկոսով մեծացվել է լուսային հագեցվածությունը: Էկրանն արտադրվել է Samsung ընկերության կողմից:
Տեսախցիկ`
Պլանշետն ունի 5 մեգապիքսել կետայնության տեսախցիկ, որը հնարավորություն է տալիս նկարահանել HD որակի վիդեոներ:
Կապ`
Պլանշետի վրա, բացի WiFi և 3G կապի միջոցներից, ավելացվել է նաև 4G:
Պրոցեսսոր`
Պլանշետի վրա տեղադրվել է երկմիջուկանի Cortex A9 պրոցեսոր, որի յուրաքանչյուր միջուկն աշխատում է 1 ԳՀց հաճախականությամբ:
Դիզայն`
Դիզայնը գրեթե չի տարբերվում իր նախորդից, միայն դարձել է մի փոքր հաստ քան iPad2-ը:
Ծրագրային ապահովում`
Պլանշետն ունի ձայնով տեքստ հավաքելու հնարավորություն, որը ճանաչում է 4 լեզուներ, և տեղադրված է նոր օպերացիոն համակարգը՝ iOS 5.1:
Գույն`
Հասանելի է սպիտակ և սև տարբերակներով
Հավանական գինը Երևանի խանութներում՝ 310,000 - 400,000 դրամ:

Комментариев нет:

Отправить комментарий