
80-մեգապիկսելանոց ֆոտոխցիկ
Phase One դանիական ընկերությունը ներկայացրել է ֆոտոխցիկների նոր` IQ շարքը, որի մոդելները համալրված են նորագույն տեխնոլոգիաներով:
IQ 180 մոդելն ունի 80-մեգապիկսելանոց CCD-մատրիցա և 3,2-դյույմանոց սենսորային էկրան` 1,15 միլիոն կետային թույլատրությամբ: Էկրանի լուսավորությունն ու կոնտրաստը ավտոմատ կերպով փոխվում են` կախված տեղի լուսավորությունից:
Ընկերության պաշտոնական կայքի փոխանցմամբ` մոդելն ունի արագագործ USB 3.0 մուտք ու FireWire 800 ինտերֆեյս: Սարքն ունի 1 ԳԲ օպերատիվ հիշողություն:
IQ տեսախցիկների շարքը վաճառքի դուրս կգա ապրիլ-մայիս ամիսներին ու կարժենա 17-44 հազ. դոլար:
Բաժին:
Նյութեր
Комментариев нет:
Отправить комментарий