XnView 1.98.8

Երբ խոսում են գրաֆիկա դիտելու լավ ծրագրի մասին, ապա ամենից առաջ հիշում են ACDSee կամ IrfanView ծրագրերը, և շատ ավելի սակավ XnView ծրագիրը, չնայած որ XnView-ն իր շատ հնարավորություններով գերազանցում է ցանկացած ուրիշ գրաֆիկական ֆայլեր դիտելու ծրագրերին: XnView-ն գրաֆիկայի հետ կարող է կատարել այնպիսի գործողություններ, ինչպիսիք են հատվածների բաժանումը, կտրումը, չափսերի փոխումը, գամմա-լուսավորություն-պայծառություն-բալանսավորում հստակեցումը, տպագրումը, թույլատրում է պատկերների վրա կիրառել բազմաթիվ ֆիլտրներ, ունի շատ այլ հնարավորություններ: Ծրագիրը ֆայլերի հետ աշխատելու հզոր միջոցներ ունի, ինչպիսիք են նախնական դիտումը, մանրանկարների (thumbnails) ստեղծումը, նկարագրությամբ ֆայլերի աջակցումը, ֆայլերի ցուցակի մեքենայական ստեղծումը, փոխանակման բուֆերով ֆայլերի պատճենում/կցումը, ոչ գրաֆիկական ֆայլերի դիտումը, Drag & Drop հնարավորության աջակցումը և օպերացիոն համակարգին ինտեգրումը: Թվարկել բոլոր գրաֆիկական ֆորմատները, որոնք կարելի է դիտել այս ծրագրի օգնությամբ, պարզապես հնարավոր չի, քանի որ «տեղը չի հերիքի». դրանք չորս հարյուր են: Եվ իհարկե պետք է նշել ծրագրի չափսերի մասին, քանի որ սա ինչ-որ մի քանի տասնյակ մեգաբայտանոց հրեշ չէ:

Комментариев нет:

Отправить комментарий