Անեկդոտներ (2)
Ապարանցին մորը հարցնւմ է.
-Մամ,ինձ ակնոցներով տղա չի զանգե՞լ
ՆԱԽԱԳԱՀՆԵՐՈՎ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ ՕԲԱՄԱՅԻ ՏԱՆԸ,ՕԲԱՄԱՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՂԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԵՂԱՆԻՆ ԱՄԵՆ ԻՆՉ ՈՍԿՈՒՑԱ ԴՆՈՒՄ.ՄԵԴՎԵԴԵՎԸ ԹԱՔՈՒՆ ԳԴԱԼԱ ՎԵՐՑՆՈՒՄ ՈՒ ՔՑՈՒՄԱ ԳՐՊԱՆԸ, ՍԵՐԺԸ ՏԵՍՆՈՒՄԱ ՈՒ ՈՒԶՈՒՄԱ ԻՆՔՆԵԼ ՎԵՐՑՆԻ ՈՒ ԱՍՈՒՄԱ ՀԻՄԱ ՖՈԿՈՒՍ ԵՄ ԱՆՈՒՄ ԵՍ ԳԴԱԼԸ ԴՆՈՒՄ ԵՄ ԳՐՊԱՆՍ ԴԵ ԳՆԱՑԵՔ ՄԵԴՎԵԴԵՎԻ ԳՐՊԱՆԻՑ ՀԱՆԵՔ
- Երեկ ես ցուցահանդեսում էի, և պետք է ասեմ, որ միակ նկարը, որը կարելի էր դիտել, քոնն էր...
- Շնորհակալ եմ, բարեկամ։ Իսկ ի՞նչ տպավորություն թողեցին մյուս նկարիչների կտավները։
- Ցավոք, ես չկարողացա նրանց մոտենալ. այնքան մարդ էր խմբվել նրանց առաջ...
- Գիտե՞ս, տղաս, քո տարիքում Նապոլեոնը դասարանի լավագույն աշակերտն էր,- ասում է հայրը։
- Իսկ քո տարիքում նա արդեն Ֆրանսիայի կայսրն էր
Մեկը փախչում է հետապնդումից։ Զբոսայգու միջով վազելիս նկատում է, որ շատ մերկ արձաններ կան։ Ժամանակ չկորցնելով՝ հանվում է և հարմար դիրք ընդունելով՝ քարանում։ Մեկ էլ հանկարծ լսում է.
- Գուլպաներդ հանիր, թե չէ բոլորս կբռնվենք։
Կինը՝ ամուսնուն.
– Ինձ դուր չի չի գալիս, թե դու ինչպես շարունակ ասում ես իմ մեքենան, իմ հեռուստացւյցը, իմ բազկաթոռը։ Քանի որ մենք ամուսիններ ենք, ապա մեզ մոտ իմ ու քո չպետք է լինի, այլ միայն մեր։ Ի դեպ, այդ ի՞նչ ես որոնում այդտեղ։
– Մեր շալվարը։
Աբարանցու ավտոյի ֆարերը փչանումա, աումա իջնեմ տենամ մենակ իմնա տե օբշիա:
Մի անգամ հարկային տեսուչը բողոքում է իր գործընկերոջը.
- Ինչպիսի անհասկացող հարկատու էր հանդիպել: Ես իրեն մի անգամ բացատրեցի, թե ինչպես պետք է լրացնել հայտարարագիրը, նա չհասկացավ: Երկրորդ անգամ բացատրեցի` էլի չհասկացավ: Երրորդ անգամ բացատրեցի` ես հասկացա, ինքը էլի չհասկացավ…
Աշխատողը 20000 դրամ պակաս աշխատավարձ է ստանում և դիմում է հաշվապահին.
- Դուք ինձ 20000 դրամ պակաս եք տվել:
- Ամեն ինչ ճիշտ է,- ասում է հաշվապահը,- անցած անգամ, երբ Ձեզ 20000 դրամ ավել էին տվել, ինչու՞ լռեցիք:
- Մեկ անգամ սխալվեցիք` դրա վրա կարելի է աչք փակել, բայց երկրորդ անգամ արդեն շատ կլինի…
աբարանցին ուզում է ձեռի հետ գործ բռնի ձեռը չի համաձայնում:
Ապարանցին մարշրուտկայի մեջ փռշտում ա, կողքինը ասում ա.
-Առողջություն
-Մերսի
-Խնդրեմ
-Լավ արդեն լեզվիդ ես տալիս
Մի մարդ ընկնումա հավի հետևից ասելով.
- Բդերտ ուտեմ, բդերտ ուտեմ:
Էս հավը ասումա, թե
-Ըսկի փող չունես ձվերս ուտես, ուր մնաց բդերս ուտես…
Կինը դիմում է ամուսնուն.
-Ձախ ձեռքս ինչ-որ շատ է քոր գալիս, ասում ենˋ փողի նշան է:
Ամուսինն, առանց թերթից կտրվելու.
-Չեˊմ տա:
Երեխան հարցնում է իր հաշվապահ մայրիկին
- Մամ, կենսաբանության գրքում գրված է, որ մարդու 80 %-ը ջուր է, դա ճի՞շտ է:
- Դե որ գրքում է գրած, ուրեմն ճիշտ է.
- Բա էն 20%-ն ի՞նչ է
- Էն էլ ԱԱՀ-ը կլինի…
Լողավազան ընկած պիրանյան տղամարդկանց ջրային պոլոյի հավաքականը սարքեց կանանց ջրային պոլոյի հավաքական:
Մարդասպան տակդիրները ներծծեցին երեխային:
Անտառում գտան աշխարհի պահմտոցիի չեմպիոնի կմախքը:
Օլիմպիական խաղերին դոփինգ տեստի ժամանակ աֆրիկացի վազորդի մեջ հայտնաբերվել են ևս մեկ աֆրիկացի վազորդի հետքեր:
-Էրեկ տեսա ոնց են իրեք հոգով մեկին ծեծում, ու որոշեցի օգնել..
-Օգնեցիր?
-Ահամ! Տենաիր չորսով դրան ինչ օրը քցինք!
Գիտնականները ոսկե ձկնիկի ու շնաձուկի հիբրիդ են ստացել: Ստացված ձուկը կատարումա զոհի վերջին ցանկությունը:
Ֆրոնտից նամակ կնոջը.
"Կնիկ ջան, ամեն ինչ լավ ա, մի ամիս ա նահանջում ենք: Սենց հաջող որ շարունակվի, մի ամսից տանը կլինեմ":
Ապարանցու տղան հորը հարցնում ա.
-Պապ, էտ ճի՞շտ ա, որ էշի աչքերը լույս ա տալիս:
- Էտ որ տենց լիներ, ուրեմն Ապարանը Լաս Վեգասը կլներ:
--------------------------
Ապարանցին նեգր ա տեսնում, ասում ա.
-Վայ քու արա, էս ո՞վ ա սրա լույսերը կտրել:
----------------------------
Ապարանցու մոտ գանգրենա ա սկսվում, բժիշկները գլուխը հեռացնում են:
------------------------
Ապարանցին կնոջ ու երեխու հետ քայլում է, էս երեխեն գլխարկը թարս է դրած լինում.
-Ա՛յ կնիկ հիմա էս երեխեն գնու՞մ ա, թե՞ գալիս ա
------------------------
Ապարանցուն վերտալյոտ են նվեր տալիս, սա բռնում է, վրայի ֆռռիկը հանում է, ասում են` ինչի ես հանել, ասում է.
- Դե, հիմա ո՞վ ա ֆռռիկ դնում, լրիվ կոնդիցիոներ են դնում:
***
Աբարանի թազա կոդնա. երեք ույու չորս
***
Ապարանցու տուն մարդ ա գալիս, ծեծում է դուռը, մարդն ասումա «տանը մարդ չկա». Բա էդ ի՞նչ լույս ա վառվում՞… էս ապարանցին՝ «հեսա կանջատեմ»
----------------------------
Ապարանցուն մեղուն կծումա,գնումա բժշկի հարցնումա.
-Որտեղա՞ կծել,
-Օպերայի կողքը....
-------------------------
Աբարանում գիտափորձ են նախաձեռնում: Մի հատ բլոճ են վերցնում, մի ոտը պոկում են, դնում են գետնին ասում են` «քայլի՛», էս բլոճը քայլում ա:
Հետո երկրորդ ոտն են պոկում, դնում են ասում են «քայլի՛», բլոճը նորից ա քայլում: Հետո երրորդը, չորրորդը, հինգերորդն են պոկում, դնում են, ասում են «քայլի՛», բլոճը նորից, մի կերպ քայլում ա:
Հետո բռնում են բլոճի վերջին` վեցերորդ ոտն են պոկում, դնում են ասում են «քայլի՛», բլոճը չի քայլում:
Արձանագրում են` «կորցրեց լսողությունը»:
-------------------------
Ապարանցու կնիկը հղիանում ա: Էխոյից իմանում են, որ տղայա ծնվելու մտածում են անունը դնեն Արշակ: Բայց էրեխեն 7ամսական ա ծնվում, իրանք էլ մտքափոխվում, անունը դնում են Վաղարշակ:
---------------------------
Աբարանցին երկձվային երկվորյակներ ա ունենում՝ տղա, աղջիկ…
Երկա՜ր մտորումներից հետո երջանկացած աբարանցին տղայի անունը դնում ա Վալոդ, աղջկանը՝ Վալոդյա…
--------------------------
Ապարանցու տղեն 1000դրամանոց ա գտնում, հորն ասում ա.
- Պա, տես Եղիշե Չարենցի ծննդականն եմ գտել:
- Շան տղա, վրեն նկարը կա, էդ պասպորտն ա
--------------------------------
Աբարանցին փողողում ճապոնացի է տեսնում… Նայու՜մ, նայում է ու ասում.
-Արա դե՛, քունդ տանում ա, գնա քնի էլի…
-----------------------
Ապարանցու սեղանատամը սկսում ա շարժվել, վեկալում տակը քարա դնում
-------------------------
Ապարանցին արաղի շիշը բացումա, տենումա շարիկովա, քսումա թևերի տակ
-------------------------
Զենքը պահում են ապարանցու գլխին ասումա.
- Տենց լավ չի, կոխի աչքս
Աբարանցին մեկի հետ ծանոթանում ա.
- Անունդ ի՞նչ ա:
- Պողոսյան Պողոս Պետրոսի:
- Վայ, ոնց որ իմ համարը լինի՝ 44-44-45:
------------------------
ապարանցին ոստիկաններից փախնելուցա լինում, մեկ էլ աչքը ընկնումա պատի տակ շարած մանեկեններին..
մտածումա մտնի խառնվի մեջները՝ չգտնեն..
նա խադու վազելով մտնումա մեջները մի դիք ընդունում կանգնում..
մեկ էլ՝ մեկը հետևից թխկթխկացնումա ուսին.
- ապեր ուզում ես՝ նասկիներդ հանի, թե չէ հեսա սաղս պալիտ ենք լինելու..
------------------------
Վամպիրը մոտենում աբարանցուն կծում ա, տեսնում ա սրա վրա հեչ չի ազդում… Յաաա, է՞ս ինչ հաշիվ էր,– մտածում ա վամպիրը, հետո էլի ա փորձում, կծում կծում ա, ոչ մի փոփոխություն: Մեկ էլ էս աբարանցին ֆռում ասում ա. «Հը՞ ապեր, էշացա՞ր…»…
---------------------
Աբարանցու փոքր տղան մեծին ասումա. ապեր գնա պապաից մի քիչ փոխ ուզի էլի.
Մեծն ել ասումա. բա խի դու չես ուզում որ
Փոքրը պատասխանումա. դե դու մեծ ես ելի, պապան քեզ շուտվանիծ ա ճանաչում.
----------------------
Ապարանում գտել են Ջոկոնդայի ժպիտի գաղտնիքը: Պարզվում է՝ կնոջը նկարելիս դա Վինչին մերկ է եղել. դրանով էլ հենց բացատրվում է Ջոկոնդայի հանելուկային ժպիտը...
-----------------------------------------
Ապարանցուն հանելուկ են ասում.
- Այն ի՞նչն է, ինչը՞. շատ տաս` քիչ կտա, քիչ տաս` շատ կտա:
Ապարանցին պատասխանում է.
- Դատավորը:
------------------------
Ապարանցին ու քյավառցին հարբած անցնում են փողոցով։ Ապարածցին հանկարծ ընկնում է, քյավառցին էլ առիթը բաց չի թողնում ասելու, որ ապարանցիք իրենց չափ չեն կարող խմել։
-Հա բա ո՞նց,-ասում է ապարանցին, հիմա պատը կպրծնի, տեսնեք դո՞ւ ինչ ես անում...
----------------------------
Ապարանցին ամուսնանում ա, մի շաբաթ հետո բաժանվում ա: Հարցնում են՝ ինչու՞:
- Թոփալ էր:
- Է հա, հասկացանք, մինչև ամուսնանալդ չէիր տեսե՞լ:
- Ես գիտեի՝ քամակ ա խաղացնում:
------------------------------
Ապարանցին գալիս է քյավառցի բժշկի մոտ։
-Խանվի,-ասում է բժիշկը։
-Այ բժիշկ, ի՞նչ խանվի։
-Դու բժշկի մոտ ես էկե,-հանգստացնում է քյավառցին,-բողոքներ ունես, չէ՞։
-Խա։
-Դե ուրեմս մինչև չխանվես, ես քեզի չեմ կանա օգնեմ։
Ապարանցին հանվում է։
-Դե մկա ասա՝ ի՞նչ բողոքներ ունես։
-Քու տղեն, բժիշկ ջան, իմ տղին դպրոցում էշ ա ասե...
----------------------------------
Ապարանցի երեխու ձեռքը փուշ ա մտնում:
Գալիսա տուն հերը վրեն ջղայնանումա ու ասում
- Հազար անգամ ասել եմ չուստ հագի:
---------------------------
Աբարանցու կինը երեխա է ունենում,ամուսինն ամեն գիշեր կնոջը սառնարանում է պահում, որ կաթը չթթվի:
--------------------------
Ապարանցուն ձերբակալում են։ Բանտախցում «կամերի նայողը» նրան ասում է, որ կամ պիտի բզով մի աչքը հանեն, կամ էլ պիտի իր հետ քնի։ Ապարանցին վազում է դեպի դուռն ու սկսում ոտքերով ու բռունցքներով հարվածել։
-Ի՞նչ ես աղմկում,-հարցնում են բանտապահները։
-Ինձ ես ...-երի կամերից տարեք ։
-Ի՞նչ իրավունքով ես մարդկանց վիրավորում. էստեղ տասը հոգի կա։
-Պա՜հ, դու ստե մե քոռ մարդ տենըմ ե՞ս...
-------------------------------
Ստալինը որոշում է գնալ ապարանցու մոտ՝ տեսնելու՝ իրեն կճանաչի, թե ոչ, և հարցնում է.
– Ես ո՞վ եմ:
– Վարդանի պապն ես։
Ստալինը թե.
– Ո՛չ։
Ապարանցին.
– Ուրեմն Վարդանի հերն ես։
Ստալինը ջղայնացած հարցնում է, թե ինչու հենց Վարդանի։
– Նկարդ Վարդանենց տանն եմ տեսել ։
-------------------------------
Էս ապարանցին զուգարանում ժամերով փակված ա, մեկ էլ կինն անհագստանում ա, դուռը ծեծում ա ու հարցնում.
-Այ մա՞րդ քո մոտ ամեն ինչ կարգի՞ն ա, էդ խի՞ ես ժամերով փակվել էդտեղ:
-Հա ամեն ինչ կարգին ա, ուղակի զուգարանի թուղթն ա վերջացել:
-Տնաշեն, դու լեզու չունե՞ս, որ մի բերան.....
-Իիիի կարողա՞ գիտես ակրոբատ եմ այ կնիկ:
Ապարանցին ամուսնանում ա, ու կնոջ հետ գնում են մեղրամիսն անց կացնելու: Առաջին գիշերն էս ապարանցին կնոջը սկսում ա ահավոր ծեծել, քիթ-բերանը ջարդել և այլն: Հետո սկսում ա նուրբիկ շոյել կնոջ մարմինը: Վերջում գնում ա ու մի անկյունում սկսում ձեռնաշարժությամբ զբաղվել: Կինն ապշած հարցնում ա, թե որն էր այդ ամենի իմաստը: Մարդն էլ թե.
-Որ ջոկես, որ ես հա՛մ դաժան եմ, հա՛մ սիրալիր, հա՛մ էլ անկախ
--------------------
Ապարանցին փողոցով քայլում ա, մեկ էլ, դրը՜խկ, դոշին քյարբինջի հարված ա ստանում: Ֆռում, հետ ա նայում տեսնի էդ ով էր:
-----------------------------------
Ապարանում հացաբուլկեղենի խանութ են բացում...Ցուցանակի վրա նշված է
. Բուլկի շոկոլադե միջուկով՝ 100 դրամ
. Բուլկի ելակի ջեմով՝ 50 դրամ
. Բուլկի առանց շոկոլադե միջուկի՝ 40 դրամ
. Բուլկի առանց ելակի ջեմով՝ 30 դրամ
Հարց՝ դու բուլկին կգնեիր առանց շոկոլադե միջուկի, թե՞ առանց ելակի ջեմի
----------------------------
Ադամը դրախտում գետակի ափին նստածա լինում,մեկել ապարանցի Եվանա գալիս ու, հետևից փակելով Ադամի աչքերը, ասումա.
-Կարաս՞ ասես` ովա:
-----------------------------
Երկու ախտեցի ու մի ապարանցի ֆիրմա են բացում, անունը դնում են ՔոռՔոռԷյշն
--------------------------
3 հոգի, որից մեկն ապարանցի է լինում, պատահաբար մոլորվում են ջունգլիներում ու գերի են ընկում հնդկացի բնիկների կողմից: Հնդկացիների վոժդն սրանց ստիպում է, որ սրանք ժունգլիում միրգ որոնեն, գտնեն ու կես ժամից վերադառնան: 10 րոպե անց գերիներից մեկը վերադառնում է` ձեռքին խաղող ու մեկ հատ սալոր: Վոժդը հրամայում է.
-Դու պետք է այս երկու մրգերն էլ համապատասխան տեղդ մտցնես, եթե այդ ընթացքում ծիծաղես, ապա ես քեզ կսպանեմ:
Սա խաղողը մի կերպ մտցնում է, երբ հերթը հասնում է սալորին, սկսում է ծիծաղել: Սպանվում է:
Երկրորդ գերին է վերադառնում` հետը բերելով մեկ հատ տանձ ու մեկ հատ խնձոր: Վոժդը կրկնում է պահանջը: Սա մի կերպ խնձորը կարողանում է մտցնել, հերթը հասնում է տանձին, չի դիմանում, սկսում է հռհռալ:
Դրախտում առաջին երկուսը հանդիպում են.
-Ինչու՞ դու ծիծաղացիր, -հարցնում է առաջինը:
-Այ ախպեր, սալորն էնքան սառն էր…, իսկ դու՞:
-Հեչ ախպեր, երբ խնձորը մտցրեցի, հանգիստ գնաց, բայց երբ հերթը հասավ տանձին, ապարանցին աչքովս ընկավ` ձեռին մի հատ ձմերուկ մի հատ էլ եմիշ:
------------------------
Ապարանցին գրախանութից տրամաբանական խնդիրների գիրք ա գնում, տուն վերադառնալիս ճանապարհին հանդիպում ա ընկերոջը` Վալոդին: (Վալոդ ) Վալոդը հարցնում ա:
-Էս ի՞նչ ես գնել:
-Հե՜չ, տրամաբանական խնդիրների գիրք ա, տրամաբանությունս եմ ուզում զարգացնել:
-Այսի՞նքն: Ի՞նչ ա նշանակում տրամաբանություն:
-Այսի՞նքն: Սպասի մի հատ օրինակ բերեմ: Ի՞նչ կա տոպրակիդ մեջ:
-Ձկների համար կերակուր:
-Ըստ տրամաբանության, դու ակվարիում ունես, եթե ակվարիում ունես, ապա երեխա ունես, որը սիրում ա նայել ակվարիումի մեջի ձկներին: Իսկ եթե երեխա ունես, բնականաբար կին ունես, հետևաբար իրա հետ սեռական հարաբերություն եք ունենում: Դա էլ նշանակում ա, որ դու տղամարդ ես: Այ հենց սա էլ տրամաբանությունն է:
Որոշ ժամանակ անց, Վալոդն էլ ա տրամաբանական գիրք գնում ու ճանապարհին ընկերոջն ա հանդիպում: Ընկերը հարցնում ա.
-Էս ի՞նչ ես գնել:
-Հեչ, տրամաբանական խնդիրների գիրք ա: Տրամաբանությունս եմ ուզում զարգացնել:
-Այսի՞նքն: Ի՞նչ ա նշանակում տրամաբանություն:
-Օրինակ` դու ակվարիում ու՞նես:
-Չէ:
-Ուրեմն դու գոմիկ ես:
------------------------------------
Ապարանցիների ընկերախմբում պատահականորեն հայտնված մի մեղրեցի համեմատություններից ու քննարկումներից խուսափելու համար ասում է.
-Ես էլ եմ ապարանցի:
-Ճիշտ չի: Դու ապարանցի չես: Ապարանցին հեռվից զռռում ա…
------------------------------
Ապարանցին շենքի տակով անցնում ա, գլխին քյարբինջ ա ընկնում, նայում ա վերև ու ասում.
- Էս իչ եք անում, չե՞ք կարում մի քիչ զգույշ լինեք, բա որ մարդ անցներ:
--------------------------------
Ապարանցին տղու հետ սար ա բարձրանում, տղեն ասում ա.
- Այ պապ, բա մի հատ էշ չլիներ, նստեի բարձրանաի...
- Տո շան լակոտ, եդ ի՞նչ նամյոկներ ես անում
--------------------------
Ապարանցին գիշերը քնելուց կահճակալի կողքը 2 հատ բաժակ ա դնում `մեկը լիքը ,մեկը դատարկ... կարող ա ծարավի , կարող ա չէ
--------------------
''Օրանժը'' մտնում ա Ապարան , կլպում ուտում են ...
------------------------
ապարանցին գնում ա պատերազմ հետը եշ ա տանում , հարցնում են էդ էշին խի ես հետդ տանում , ասում ա կարող ա վիրավորվեմ արյան դոնոր պետք կգա .
-------------------
Աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ են հավաքվում՝ մասնակցելու սուտ ասելու մրցույթին: Մրցույթի կանոնը հետևյալն է. ով կպատմի այնպիսի սուտ, որ ասեն սուտ է, ապա նա էլ կհաղթի: Շարքերում մի ապարանցի է լինում ու սրան է բախտ վիճակվում առաջինը մասնակցելու: Ապարանցին սկսում է պատմել:
-Մեր գյուղում մի իմաստուն կար, որը...
Ժյուրիի կազմը անմիջապես վեր է կենում ու սկսում ծափահարել:
-Բրա՜վո, բրա՜վո, դուք արդեն հաղթեցիք:
---------------------
Ապարանցի մարդ ու կին իրար հետ խռով են լինում:Ամուսինը երեկոյան թղթի վրա գրումա`Վարդուշ վաղն առավոտ ժամը 7-ին կԶարթնացնես, Վարթուշն էլ առավոտը վեր ա կենում ու թղթի վրա գրումա` Վալոդ, վեր կաց, ժամը 7ն ա:
----------------------
կոշիկն ապարանցու ոտքը ցավացնում ա , ցավազրկող ա խմում...
--------------------------
Ապարանցուն հարցնում են ձեր մոտ մամուլի իշխանություն կա?, ասում ա `դե որ պապուլը տանը չի մամաուլն ազատության մեջ ա .
Ապարանցում հարցնում են, ո՞ր տոնն ես սիրում, ասում ա բակմինՏոնը:
***
Ապարանցին տաքսի սերվիսա ա բացում, վրեն գրում ա "1 կմ-ը 1000 մետր"
***
Ապարանցիները ծանոթանում են.
- Բարեվ, ո՞նց ա անունդ:
- Մարտին, բա քո՞նը:
- Իմն էլ ապրիլի կեսեին:
***
Ապարանցին ընկնում ա անմարդաբնակ կղզի: Մի տարի անցնում ա, չի դիմանում առանց հաճույքի մի հատ փիղ ա տեսնում, աստիճան ա սարքում, դնում ա, որ բարձրանա, իրա "գործը տեսնի": Ինչ անում ա չի կարում բարձրանա, աստիճճանը ընկնում ա:
Մեկել մի հատ մերկ աղջիկա գալի: Էս ապարանցու ուրախությանը չափ չկա.
- Քուրիկ ջան, էս ինչ լավ էր էկար, ճիշտ պահին քեզ տեսա: Արի էս աստիճանը պահի, բարձրանամ փղի վրա տենամինչ եմ անում...
Աբարանցին մատի վրա խաչ ա անում, որ առավոտ շուտ արթնանա:
------------
Ապարանցու երեխեն գալիս, ասում ա.
- Պապ, պապ, չիշիկ եմ ուզում։
Հերը միզում ա վրեն։
---------------
Ապարանցին պաղպաղակը ձեռքին մտնում է եկեղեցի:
Տեր Հայրը ժամ է մատուցում ու ասում ՝ հալելուա, ալելուա, ալելուա...
Ապարանցին ՝ Որ չկռռաս, չի հալի
--------------
Ապարանցին փողոցով քայլումա ու գլուխը տալիսա ստոլբին:
-Արա էս հաստատ սարքած գործ էր:
---------------
Մի մարդ գնում է ապարան ու հարցնում ապարանցի տատիկին.
-Տատի ճի՞շտ է, որ այստեղ էշին ումուդ են ասում:
-Հա ումուդ ջան:
--------------
Ապարան այլմոլորակային է իջնում ու փորձում է մի քանի լեզվով փորձում է կապ հաստատել, սակայն ապարդյուն, ոչինչ չի ստացվում, ստիպված ՆԼՕ-ն թռչում գնում է: Կողքից նայող մեկ այլ ապարանցի ասում է՝ տեսա՞ր քանի լեզվով էր խոսում:
-Է ում ա պետք դրա խոսելը
------------------
ՉԹՕ-ն (НЛО)-ն կախվում է ապարանի վրա, դուռը բացվում է և դրա միջից ապարանցուն հարցնում են.
-Ավստրալիա? կենգուրու?
ապարանցին պատասխանում է.
-No, No` Աբարան` Էշ, էշ...
----------------------------
Հա իդեպ, լսել ե՞ք, որ ապարանում մարդու ոտնահետքեր են հայտնաբերել
-------------------
աբարանցին գալիս ա տուն , տենում ա դռան վրա վեց հատ պռապուշննի զանգ կա
-------------------
Coca-Cola-ի բեռնատարը գնում ա Աբարան, աբարանցիք բռնում վարորդին ու բանվորին ծեծում են, սրանք հարցնում են.
-Ինչո՞ւ եք ծեծում մեզ:
-Բա մի շաբաթ առաջ էինք պաժառնի կանչել, նոր ե՞ք գալիս
-----------------
Հերդով հարցնում են թե ով ոնց ա առաջացել, աբարանցին ասում ա. ես ավտոբուսից
ոնց?
դե ասին առաջացեք եսել առաջացա
-------------------
Մի մարդ ունենում ա յուրահատուկ տաղանդ՝ այնպե՛ս լավ է անեկդոտներ պատմում, որ բոլոր լսողները ծիծաղից մեռնում են: Սրան բանտարկում են, բայց բանտում է՛լ է փորձանք բերում՝ բանտապահն ու բանտապահներն են մեռնում: Վերջը տանում են մի սարի վրա, մի ամայի տեղ կապում ծառից: Մի-քանի ժամից այստեղով իր էշին նստած անցնում է մի ապարանցի ու հարցնում:
_Էս ինչու՞ ես կապած այստեղ:
Սա պատմում է ամեն-ինչ:
_Դե հըլը մի անեկդոտ էլ ինձ պատմի:
_Չէ, մռնելու ես:
Ապարանցի որ շատ է խնդրում, սա պատմում է:
_Ի՞նչ կա այդտեղ ծիծաղելի,_ասում է ապարանցին ու հեռանում ապշած մարդու մոտից, սա առաջին անգամ էր, որ ծիծաղից չմեռան: Անցնում է բավական ժամանակ եւ հանկարծ ապարանցին վազելով հետ է գալիս:
_Լսի էս ի՞նչ պատմեցիր, էշս սատկեց:
-------------------
Ապարանցին ուզում ա կոմպի «Screen saver»-ը կանչի, ժամացույցը առաջ ա տալիս:
------------------
Ապարանցին գերեզմանոցում ման ա գալիս,սաղ գերեզմանաքարերի նկարներին 5+ ա դնում,հորողբոր գերեզմանն էլ տենում ա,դռուժիծ ա տալի:
-----------------
Ապարանցին մեքենայով գնում ա, մեկ էլ մի գեղեցիկ կին կանգնացնում ա մեքենան
-Կներեք դուք ու՞ր եք գնում
-Կոմիտաս
Ճանապարհի ընթացքում սկսում են տարբեր թեմաներից զրուցել: Քիչ անց, ապարանցին ձեռքը դնում ա կնոնջ ոտքին: Այդ իրավիճակից գրգրված կինն ասում ա
-Գիտե՞ս, եթե ուզում ես ավելի հեռուն գնալ, ես դեմ չէի լինի:
-Հա՞, որ
-Հա՜, հա՜
Ու ապարանցին կնոջը տանում հասցնում ա մինև Մեղրի
Բաժին:
Անեկդոտներ
Комментариев нет:
Отправить комментарий